26 Հուլ
2025
27.1° c ԵՐԵՎԱՆ
18.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի

Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանը հայկական «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելել է ելույթ ունենալ Մունզուրի 23-րդ մշակույթի ու բնության փառատոնին․գրում է Ermenihaber-ը։

Նահանագապետարանի հիմնավորման մեջ նշվել է, որ «Վերադարձ» երաժշտական խումբը մասնակցել էր 2019-ի 19-րդ Մունզուրի մշակույթի և բնության փառատոնին և միջոցառմանը ծածանել է Հայաստանի դրոշը։ Դա ներկայացվել է որպես միջոցառման սահմանված նպատակներից շեղում։

Բացի այդ նահանգապետարանն «ահաբեկչության քարոզչության» համար արգելել է նաև երկու ոչ հայկական խմբի մասնակցությունը փառատոնին։ Խմբերին միայն վերջն պահին է զգուշացվել, որ արգելվում է նրանց ելույթը։

Ծագումով զազա թուրք երաժիշտ Միքայիլ Արլանն անդրադարձել է կատարվածին ու նշել, որ հայաստանյան խումբը արգելքով պայմանավորված ստիպված է եղել վերադառնալ Վանից։ Նա նշել է, որ խումբը  վերադառնալիս կատարել է քուրդ հայտնի երաժիշտ Ռենչբեր Էզիզի կատարումներից։ Ըստ Արլանի՝ նահանգապետարանը կրկին խոչընդոտել է լեզուների, մշակույթների և ժողովուրդների միահյուսմանը:

«Բայց մենք կշարունակենք բարեկամության կամուրջներ կառուցել մեր հին հարևանների, մեր եղբայր ժողովրդի՝ հայերի հետ, որոնք ավելի քան մեկ դար արմատախիլ են եղել: Ո՛չ ճնշումները, ո՛չ էլ արգելքները չեն կարող խոչընդոտել բարեկամության և վստահության կամուրջների կառուցմանը»,-նշել է նա։

Ռազմագերիներ