26 Հուլ
2025
29.3° c ԵՐԵՎԱՆ
20.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անթալիան՝ կրակի ճիրաններում. Թուրքիայում զանգվածային տարհանումներ են

Անթալիան՝ կրակի ճիրաններում. Թուրքիայում զանգվածային տարհանումներ են

Թուրքիայում շարունակվում են անտառային հրդեհները, որոնք արդեն հասել են Անթալիայի հանգստավայր, ինչպես նաև Աքսու, Մուրադփաշա և Մանավգատ բնակավայրեր. հաղորդում է Hürriyet թերթը։

Անթալիայում գրանցվել է երկու առանձին հրդեհ: Հրդեհաշիջման համար օգտագործվում են հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Մուրադփաշա շրջանում իրականացվում են լայնածավալ ցամաքային և օդային գործողություններ՝ ահագնացող հրդեհը մարելու համար։

Քարաբյուք շրջանում տարհանվել են 14 գյուղերի բնակիչներ: Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարությունն աշխատում է ուժեղացված ռեժիմով՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հրդեհները տեղայնացնելու և մարելու համար:

Ռազմագերիներ