28 Հուլ
2025
31.3° c ԵՐԵՎԱՆ
23.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը շնորհակալ է Թուրքիային` Ուկրաինայի հարցում միջնորդության համար. Պեսկով

Ռուսաստանը շնորհակալ է Թուրքիային` Ուկրաինայի հարցում միջնորդության համար. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը շնորհակալ է Անկարային և Թուրքիայի ղեկավարությանը Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ուղիներ գտնելու և բանակցությունների համար պայմաններ ստեղծելու ջանքերի համար։

«Մենք շնորհակալ ենք այն պայմանների համար, որոնք թուրքական ղեկավարությունն ապահովում է բանակցությունների համար։ Եվ, իհարկե, մեր այս տրամադրվածությունը պահպանվում է նաև ապագայում», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Թուրքիան՝ որպես Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների վայր, դուր է գալիս բանակցային գործընթացի կողմերին։

Ռազմագերիներ