31 Հուլ
2025
30.1° c ԵՐԵՎԱՆ
16.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կամչատկայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժը ցունամի է առաջացրել Ճապոնիայում

Կամչատկայի ափերի մոտ տեղի ունեցած հզոր երկրաշարժը ցունամի է առաջացրել Ճապոնիայում

Ռուսաստանի Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով Կամչատկայի ափերին ցունամի է առաջացել։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային բոլոր ափամերձ շրջաններում, մինչև Կալիֆոռնիա, նախազգուշացումներ են տրվել մինչև երեք մետր բարձրությամբ ալիքների մասին։

Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Կամչատկայի երկրամասի առողջապահության նախարար Օլեգ Մելնիկովը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է։

«Կան մարդիկ, ովքեր վիրավորվել են դուրս վազելիս։ Կա մի հիվանդ, որը պատուհանից է ցատկել։ Բոլոր հիվանդները գտնվում են բավարար վիճակում։ Այս պահին լուրջ վնասվածքներով հիվանդներ չեն գրանցվել», – ասել է նախարարը։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ 8.7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից մոտավորապես 150 կմ հեռավորության վրա, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 17 կմ խորության վրա։

Կամչատկայում տեղի ունեցած ցնցումների հետևանքով գրանցվել է նաև ցունամի։ Ճապոնիայում երեք կետ ափ են նետվել ցունամի հետևանքով։

Սեյսմոլոգները նշում են, որ սա տարածաշրջանում ամենաուժեղ երկրաշարժն է 1952 թվականի երկրաշարժից և ցունամիից հետո, որը Կուրիլյան կղզիներում և Կամչատկայում խլեց առնվազն 2000 մարդու կյանք։

 

Ռազմագերիներ