31 Հուլ
2025
30.1° c ԵՐԵՎԱՆ
16.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պենտագոնի ղեկավարը պատրաստվում է լքե՞լ պաշտոնը, թե՞ NBC-ն հուսահատորեն ուշադրության կարիք ունի

Պենտագոնի ղեկավարը պատրաստվում է լքե՞լ պաշտոնը, թե՞ NBC-ն հուսահատորեն ուշադրության կարիք ունի

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը դիտարկում է հաջորդ տարի Թենեսիի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը: Դրա համար նա պետք է հրաժարական տա Պենտագոնի ղեկավարի պաշտոնից. հաղորդել է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Տեղեկությունների համաձայն՝ Հեգսեթը վերջին երեք շաբաթների ընթացքում լրջորեն քննարկել է առաջադրվելու և ընտրարշավ սկսելու հնարավորությունը, սակայն, ըստ Պենտագոնի կանոնների՝ Հեգսեթը պետք է հրաժարական տա պաշտպանության նախարարի պաշտոնից՝ նահանգապետի պաշտոնում առաջադրվելու համար: Սա կլինի ղեկավարության մեջ ամենամեծ վերադասավորումը:

Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը հերքել է այս տեղեկությունը՝ հեռուստաալիքին տված մեկնաբանությունում նշելով, որ «նախարար Հեգսեթի ուշադրությունը մնում է բացառապես նախագահ Թրամփի ղեկավարության ներքո ծառայելու և Պաշտպանության նախարարությունում «Ամերիկան առաջինը» սկզբունքը առաջ մղելու վրա»:

«Սուտասան NBC-ն այնքան հուսահատորեն ուշադրության կարիք ունի, որ կրկին վաճառում է հորինված պատմություն: Կան երկու հնարավոր սցենարներ. կամ նրա աղբյուրները հորինված են, կամ նրանց թղթակիցները խաբվում են», – հավելել է Փարնելը։

NBC News-ի աղբյուրների համաձայն, եթե Հեգսեթը հայտարարի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու մասին, Թրամփը կարող է ժամանակավորապես իր պարտականությունները փոխանցել ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլին կամ պաշտպանության նախարարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Քոլբիին։

 

Ռազմագերիներ