
Կամչատկայում երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք է հայտարարվել․ ի՞նչ է հայտնի
Ռուսաստանի Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով Կամչատկայի ափերին ցունամի է առաջացել։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային բոլոր ափամերձ շրջաններում` մինչև Կալիֆոռնիա, նախազգուշացումներ են տրվել մինչև երեք մետր բարձրությամբ ալիքների մասին։
Ճապոնիայում գնացքների երթևեկությունը դադարեցվել է 41 երկաթուղային գծերի և արագընթաց երթուղիների 3 հատվածների վրա: Սենդայի խոշոր քաղաքի օդանավակայանը փակ է։
ՉԺՀ իշխանությունները հայտարարել են ցունամիի սպառնալիքի մասին, որը կարող է ազդել Շանհայի ափերի, Չժոուշան քաղաքի հարավային մասի (Չժեցզյան նահանգ) և Թայվան կղզու վրա։
ԱՄՆ ափային պահպանությունը հրամայել է Հավայան նահանգում կայանված բոլոր նավերին լքել նավահանգիստները ցունամիի սպառնալիքի պատճառով։
Կամչատկայում երկրաշարժից հետո Պերուի ամբողջ ափի երկայնքով ցունամիի սպառնալիք կա։ Մեքսիկայում արևմտյան ափի համար ցունամիի սպառնալիք է հայտարարվել:
Երկրի ռազմածովային ուժերի ցունամիի նախազգուշացման կենտրոնի տվյալներով՝ ալիքների բարձրությունը կարող է հասնել 1 մ–ի։ Էկվադորի ռազմածովային ուժերի օվկիանոսագիտական ինստիտուտը Կամչատկայում երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է տվել Գալապագոսյան կղզիների համար։
Մոտ 1.4 մ բարձրությամբ ալիքները կարող են հասնել կղզեխմբին` տեղական ժամանակով ժամը 09:00-ին: Ցունամիի մասին նախազգուշացում է տրվել նաև Չիլիի ափերի համար: