31 Հուլ
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
23.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում․ Ermenihaber

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստի օրակարգում․ Ermenihaber

Հուլիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա անվտանգության խորհրդի տարվա չորրորդ նիստը. գրում է Ermenihaber-ը։

Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում օրակարգային հարցերի թվում կլինեն Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափման գործընթացը, Սիրիայում տեղի ունցող վերջին իրադարձությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը և եվրոպական արտադրության «Eurofighter» կործանիչների գնման վերաբերյալ հարցերը։

Թուրքական մերձիշխանական «Türkiye gazetesi» թերթը նշում է նաև, որ անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

Ռազմագերիներ