31 Հուլ
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
23.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատ սրբազանի գործի մասին տեղեկություններ կհայտնեն դիվանագիտական շրջանակներին. փաստաբան

Բագրատ սրբազանի գործի մասին տեղեկություններ կհայտնեն դիվանագիտական շրջանակներին. փաստաբան

Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել քննիչին՝ պաշտպանության կողմին հասանելի դարձած ծավալով նախաքննական գաղտնիքը հրապարակելու թույլտվություն ստանալու վերաբերյալ․ այս մասին հայտնել է պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։

Փաստաբանի խոսքով՝ Քննչական կոմիտեի կողմից ձայնագրությունների առաջին հրապարակումից հետո չեն բացառել, որ ձայնագրությունների խեղաթյուրումը կարող էր լինել շտապողականության կամ թերի տեղեկացվածության հետևանք։

«Բայց երբ Քննչական կոմիտեն, ստանալով թերությունների վերաբերյալ առարկությունները, հաջորդիվ՝ առանց փոփոխությունների, սկսեց տարածել մոնտաժված ձայնագրությունների անգլերեն թարգմանությունը, պարզ դարձավ, որ նպատակը ոչ միայն հայ հասարակության մոլորեցումն է, այլև արտաքին աշխարհին կեղծ քարոզչական, բայց երբեք ոչ իրավական նյութի մատուցումը», – գրել է Խուդոյանը։

Փաստաբանը նշել է, որ գործի վերաբերյալ կարևոր տեղեկությունները փոխանցելու են նաև ՀՀ-ում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին։

Ռազմագերիներ