31 Հուլ
2025
30.4° c ԵՐԵՎԱՆ
25.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն հույս ունի, որ ՀՀ-ն և Ադրբեջանը կգիտակցեն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման ռիսկերը

ՌԴ-ն հույս ունի, որ ՀՀ-ն և Ադրբեջանը կգիտակցեն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման ռիսկերը

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ՆԱՏՕ-ն կամ նրա առանձին անդամներն առաջին տարին չէ, որ փորձում են «կառչել» Հարավային Կովկասից:

«Թե ո՞րն է դաշինքի նպատակն, ակնհայտ է՝ օգտագործել տարածաշրջանի երկրների պոտենցյալը և ռեսուրսները հավաքական Արևմուտքի շահերի համար: Խոսքը հատկապես ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական դիմակայության մասին է», – նշել է Զախարովան՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանի երկրները, այդ թվում՝ ՀՀ-ն և Ադրբեջանը կգիտակցեն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացման ռիսկերը: Նրա խոսքով՝ այնտեղ, որտեղ հայտնվում է դաշինքը, աճում է ռազմական բախման վտանգը, և մոռացվում են «խաղություն, կայունություն» բառերը:

Ռազմագերիներ