
Ուկրաինան փորձում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասություններն՝ ազգային հողի վրա ատելություն հրահրելու համար. Զախարովա
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասություններն՝ ազգային հողի վրա ատելություն հրահրելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մտադիր է օգտագործել ռուս–ադրբեջանական առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն և թշնամանք հրահրելու համար։ Մասնավորապես, մենք գիտենք Ռուսաստանից փախածներին օգտագործելու ծրագրերի մասին, որոնք պատրաստ են դիվերսիաներ իրականացնել Ադրբեջանի քաղաքացիների, առաքելությունների և մշակութային վայրերի դեմ՝ Ռուսաստանի դրոշի ներքո, վարձատրության դիմաց», – տեղեկացրել է դիվանագետը։
«Նպատակն է նման սադրանքների հաջող իրականացման դեպքում՝ ադրբեջանական, թուրքական և եվրոպական լրատվամիջոցներում տարածել վիրուսային տեղեկատվություն որոշակի ռուսական ագրեսիայի մասին», – նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ «Կիևի ռեժիմը փորձում է օգտագործել ցանկացած փոքր հնարավորություն և պատրվակ՝ Ռուսաստանի հարաբերություններն իր ամենամոտ գործընկերների, հարևանների հետ անկայունացնելու համար»։ «Սա ահաբեկիչների տրամաբանությունն է», – ամփոփել է դիվանագետը։