
ԿԽՄԿ-ն այս պահին չի տեսակցում Բաքվում պահվող գերիներին, քննարկվում է այլ ձևաչափ. Ամատունի
Ադրբեջանի մեր գործընկերների հետ բանակցում ենք Բաքվում պահվող մեր ռազմագերիներին տեսակցելու ֆորմատների մասին․ ABC media–ի հետ զրույցում ասել է Կարմիր Խաչ Միջազգային կազմապերպության Հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Ադրբեջանը հայտարարել է, որ ցանկանում է իր երկրից հեռացնել ԿԽՄԿ–ի գրասենյակը, մենք մեր գործընկերներին առաջարկել ենք այլ ֆորմատ այցելելու և հոգալու հայ ռազմաքաղաքական գերիների կարիքները։ Այս պահին, հաշվի առնելով բոլոր խնդիրները, կազմակերպությունը չի այցելում նրանց»,-ասել է Ամատունին։ Նա նաև նշել է, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին վերջին անգամ այցելել են հունիսին։