01 Օգս
2025
32.1° c ԵՐԵՎԱՆ
23.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի և ՀՀ-ի սահմանը կբացվի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պայմանները կատարելու դեպքում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Թուրքիայի և ՀՀ-ի սահմանը կբացվի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պայմանները կատարելու դեպքում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել. ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունը։ Դեսպանը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները պետք է դիտարկել համապարփակ ձևով. «Երկու կարգավորման գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թվականին նշանակվել են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ», – նշել է դեսպանը։

Ըստ նրա՝ Հայաստանը ելք չունի դեպի ծով, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։ Հայաստանը սահմանակից է Ադրբեջանին և Թուրքիային արևելքում և արևմուտքում, այս սահմանները փակ են։

«Բոլորը կշահեն այս խաղաղությունից, բայց ամենաշատը կշահի Հայաստանը։ Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը։ Եթե կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրվի կամ նախաստորագրվի, և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պայմանները կատարվեն, հայ-թուրքական սահմանը կարող է բացվել համապատասխան ժամանակին՝ Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում։ Սա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը», – հայտարարել է դիվանագետը։

Ռազմագերիներ