
Ինձ հերոս չեմ համարում. Կամչատկայում երկրաշարժի ժամանակ ծնունդ ընդունած հայ բժիշկը մանրամասներ է պատմել
Կամչատկայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի ժամանակ հայ մանկաբարձ–գինեկոլոգ Մհեր Ադամյանը շարունակել է ընդունել 14–ամյա կնոջ ծննդաբերությունը։ Известия-ին տված հարցազրույցում հայ բժիշկն ասել է, որ ինքն էլ բոլորի նման վախեցել է ցնցումներից, բայց խուճապ չի եղել։
Բժշկի խոսքով՝ անձնակազմը սովոր է աշխատել ցնցումների պայմաններում:«Ես 2011 թվականից այստեղ եմ, եղել են ցնցումներ, բայց այս ուժգնությամբ չէ։ Մեր աշխատանքն այդպիսին է։ Երեկվանից հետո մենք ամբողջ գիշեր հերթապահել ենք, ամբողջ գիշեր ծննդաբերություններ ու վիրահատություններ են եղել։ Մենք շարունակում ենք աշխատել», – ասել է նա։
Ադամյանի խոսքով՝ վախ եղել է այդ իրավիճակում, բայց գիտակցել է՝ փախչել չի կարող, պետք է մնալ և ինչով հնարավոր է օգնել ծննդկանին:
Լրագրողի հարցին՝ արդյոք բժիշկն իրեն հերոս համարում է, քանի որ համացանցում բոլորը նրան այդպես են անվանում, Ադամյանը պատասխանել է. «Ոչ ես այդպես չեմ համարում, դա մեր գործն է, քանի որ միշը չէ, որ այդ ուժգնությամբ ցնցումներ են լինում»։