01 Օգս
2025
37.4° c ԵՐԵՎԱՆ
32° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի հայերի միության ղեկավարը մտադիր է նպաստել Հայաստանում ընդդիմադիր ուժերի համախմբմանը

ՌԴ-ի հայերի միության ղեկավարը մտադիր է նպաստել Հայաստանում ընդդիմադիր ուժերի համախմբմանը

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ТАССի հետ զրույցում նշել է, որ ինքը կօգնի միավորել Հայաստանի այն քաղաքական ուժերը, որոնք դեմ են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։

«Չնայած ես մտադիր չեմ մասնակցել առաջիկա ընտրություններին, այնուամենայնիվ, ես կօգտագործեմ իմ բոլոր հնարավորություններն՝ օգնելու միավորել առողջ ուժերը, որոնք ունակ են հետևողականորեն և հայրենիքի հանդեպ սիրով օգտագործել առկա տնտեսական և մարդկային ներուժն, այդ թվում՝ սփյուռքը, Հայաստանը վերակենդանացնելու համար», – հայտարարել է նա։

Աբրահամյանը նշել է, որ Փաշինյանի կառավարությունը կորցրել է Լեռնային Արցախը, երկրի ամենակարևոր օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը փոխանցում է օտարերկրացիներին, մեծացնում է Հայաստանի պարտքը և նպաստում է գների աճին։

Ռազմագերիներ