06 Օգս
2025
30.2° c ԵՐԵՎԱՆ
15.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ Սենատը Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծ է ներկայացրել

ԱՄՆ Սենատը Ուկրաինային 54.6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծ է ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսը Սենատ է ներկայացրել Ուկրաինային 54,6 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին օրինագիծ.այս մասին ասվում է Վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի զեկույցում։

Օրինագծի հեղինակներն են նշված հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ջին Շահինը և հանրապետական Լիզա Մուրկովսկին։ Տեքստի համաձայն՝ Ուկրաինային պետք է տրամադրվի գրեթե 55 միլիարդ դոլարի օգնություն 2026 (սկսած 2025 թվականի հոկտեմբերի 1-ից) և 2027 ֆինանսական տարիների ընթացքում։

Օրինագիծը նախատեսում է Ուկրաինային ուղղակի ռազմական օգնության հատկացում, ինչպես նաև ներդրումներ ԱՄՆ ռազմաարդյունաբերական ոլորտում։ Բացի այդ, դրա հեղինակները առաջարկում են օգտագործել ԱՄՆ-ում սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտը՝ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար։

 

Ռազմագերիներ