
Վեհափառը մեկնել է Միացյալ Նահանգներ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մեկշաբաթյա այցով մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ. հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Այնտեղ նա կհանդիպի թեմակալ առաջնորդի, հոգևորականների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը: