20 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը զբաղվում է սեփական երկրի մեծածախ և մանրածախ առևտրով․ ՌԴ պաշտոնյաներ

Փաշինյանը զբաղվում է սեփական երկրի մեծածախ և մանրածախ առևտրով․ ՌԴ պաշտոնյաներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, Արևմուտքի պահանջով, «հանձնեց ամեն ինչ», որի համար պայքարել են հայերի բազմաթիվ սերունդներ․ РИА Новости-ի հետ զրույցում նշել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը:

Պատգամավորը նշել է, որ Երևանը ոչինչ չի ստացել ո՛չ Բաքվից, ո՛չ Վաշինգտոնից, իսկ «Զանգեզուրի միջանցքը» վարձակալության է տրվել ամերիկացիներին 99 տարով:

«Պանամայի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է սա սովորաբար ավարտվում. ջրանցքի վարձակալի կարգավիճակով ՝ ԱՄՆ-ն այնուհետև մի քանի տասնամյակ արդյունավետորեն վերահսկում էր երկիրը: Նույնը հիմա սպառնում է նաև Հայաստանին, որտեղ իր սեփական վարչապետը զբաղվում է մեծածախ և մանրածախ առևտրով», – եզրափակել է Ժուրավլյովը:

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի կողմից կնքված խաղաղության համաձայնագրերը միայն անարդարության վրա հիմնված փոխարինող խաղաղություն են։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետն «արտակարգ համեստություն է ցուցաբերում նույնիսկ այնպիսի «մանրուքներում», ինչպիսիք են իրենց հողերից վտարված Արցախի հայ բնակչության կամ Բաքվում գերի պահվող Լեռնային Ղարաբաղի ղեկավարների ճակատագիրը, չհաշված Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության հարցում ցանկացած ճշմարտության մերժումը»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ