14 Օգս
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
21.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հովիկ Աբրահանյանի գործով առաջին նիստին դատավորը ինքնաբացարկ հայտնեց 

Հովիկ Աբրահանյանի գործով առաջին նիստին դատավորը ինքնաբացարկ հայտնեց 

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով առաջին դատական նիստը, որը կարճ ժամանակ անց ավարտվել է, քանի որ գործով դատավոր Վահե Դոլմազյանն ինքնաբացարկ է հայտնել: Դատավորը նշել է, որ, երբ ինքը դատախազությունում է եղել, այս գործի օրինականության նկատմամբ վերահսկողություն է ունեցել: 

Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։ 

Դրսում, լրագրողների հետ զրույցում, նախկին պաշտոնյան ասել է, որ համաձայն չէ մեղադրանքի հետ: 

«Նիստին մասնակցեք ու տեսեք, թե ինչ մեղադրանք են առաջադրում, որի հետ համաձայն չեմ, իրականության հետ աղերս չունի: 7 տարի առաջ սկսվել է մեղադրանքի առաջադրումը, և մինչև հիմա որևէ լուրջ բան չկա: Լավ եղեք, մտնենք նիստին, տեսնենք՝ ինչ են ասում»,-ասել է Հովիկ Աբրահամյանը: 

Պատասխանելով լրագրողի մեկ այլ հարցի, Աբրահամյանը հերքել է լուրերը, թե ինքն ու ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը հանդիպել են Սերգեյ Լավրովի հետ։

Ռազմագերիներ