14 Օգս
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
21.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանի դեմ քայլերն անհանգստացնող են. Հովիկ Աբրահամյան

Սամվել Կարապետյանի դեմ քայլերն անհանգստացնող են. Հովիկ Աբրահամյան

Սամվել Կարապետյանի դեմ քայլերն անհանգստացնում են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Աբրահամյանն ասել է, որ յուրաքանչյուր անարդար որոշում պատժվելու է։

Հարցին, թե ինչու չի մասնակցել գործարար, բարերար Սամվել Կարապետյանի աջակիցների ակցիաներին, Աբրահամյանը պատասխանել է, որ վարչական կալանքի տակ է եղել։

Լրագրողի մեկ այլ հարցին, թե եկեղեցու նկատմամբ իշխանությունների իրականացրած հարձակումներն անհանգստացնու՞մ են նրան, ՀՀ նախկին վարչապետը պատասխանել է, որ դա բոլորին է անհանգստացնում։

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։

Ռազմագերիներ