12 Սեպ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պուտինն ու Թրամփը կքննարկեն «Զանգեզուրի միջանցքի» հարցը․ Վոդոլացկի

Պուտինն ու Թրամփը կքննարկեն «Զանգեզուրի միջանցքի» հարցը․ Վոդոլացկի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը կարող են քննարկել «Զանգեզուրի միջանցքի»՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև տրանսպորտային երթուղու վերահսկողության հարցը Ալյասկայում կայանալիք հանդիպման ժամանակ։ Այս կարծիքը ТАСС-ին հայտնել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

Օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպումից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Փաշինյանը ստորագրել են համատեղ հռչակագիր Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման և երկու անդրկովկասյան հանրապետությունների միջև տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին։ Տրանսպորտային միջանցքը կկոչվի «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Հայաստանը Միացյալ Նահանգներին տվել է այս միջանցքը 99 տարով կառավարելու իրավունքը։

«Զանգեզուրի միջանցքի վերահսկողության հարցը կքննարկվի նաև Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների երկկողմ հանդիպման ժամանակ», – ասել է գործակալության աղբյուրը։

Ռազմագերիներ