
Թարմփն իր միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագրերը կապում է առևտրային համաձայնագրերի և Նոբելյան մրցանակի հետ․ Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վայելում է իր «գլխավոր խաղաղարարի» դերը՝ հավատալով, որ կարող է կնքել այնպիսի գործարքներ, որոնք իր նախորդները չէին կարող․ գրել է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տան անանուն պաշտոնյայի։
Ինչպես նշվել է, Թրամփը պարբերաբար հիշեցնում է լսարանին այն պատերազմների մասին, որոնք, նրա կարծիքով, դադարեցրել է, ընդգծելով, թե որքան ժամանակ են մոլեգնում այդ հակամարտությունները։ Անցյալ շաբաթ Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին բերեց Սպիտակ տուն՝ երկար ժամանակ թշնամաբար տրամադրված երկրների միջև խաղաղության համաձայնագիր ապահովելու համար։
«Ես վերջին վեց ամիսների ընթացքում լուծել եմ վեց պատերազմ և ես շատ հպարտ եմ դրանով», – նշել է Թրամփը։
«Նա սիրում է լինել որոշիչ գործոն բոլոր փոքր, թույլ երկրների համար», – նշել է պաշտոնյան։
Սպիտակ տան մեկ այլ պաշտոնյայի խոսքով՝ Թրամփն իր ուշադրությունը սևեռել է տարբեր հակամարտությունների վրա մասամբ այն պատճառով, որ կարծում է, որ կարող է օգտագործել ԱՄՆ ազդեցությունը դրանք վերջ տալու համար։ Ըստ թերթի՝ սա հակասում է նրա 2024 թվականի նախագահական քարոզարշավին, որի ընթացքում նա հետապնդել է «Ամերիկան առաջինը» մոտեցումը՝ ներքին գործերը գերադասելով արտաքին հակամարտություններից։
Politico-ն ընդգծել է, որ հակամարտությունները լուծելու ցանկությունը կապված է նաև ԱՄՆ նախագահի՝ Նոբելյան խաղաղության մրցանակ շահելու ցանկության հետ։ Շատ օտարերկրյա առաջնորդներ օգտվել են Թրամփի՝ նախագահի բարեհաճությունը շահելու ցանկությունից։ Թերթի տվյալներով՝ վերջին համաձայնագրերին մասնակցած առնվազն վեց համաշխարհային առաջնորդներ առաջադրել կամ աջակցել են Թրամփին։
Թրամփի շրջապատը պնդում է, որ պատերազմող երկրների միջև խաղաղության համաձայնագրերի արագ կնքումը համապատասխանում է նրա «Ամերիկան առաջինը» քարոզարշավի ռազմավարությանը, մասամբ այն պատճառով, որ նա խաղաղության համաձայնագրերը կապում է առևտրային համաձայնագրերի հետ, ինչպես վերջերս տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի հետ։
«Այս խաղաղության համաձայնագրերից յուրաքանչյուրը որոշակի տնտեսական օգուտ է բերել Ամերիկային», – նշել է Սպիտակ տան անանուն պաշտոնյան։