
Պուտինը վերադարձել է Մոսկվա՝ հայտարարելով «մեծ առաջընթացի» մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ալյասկայի Անքորիջում ավարտվեց առանց Ուկրաինայում պատերազմի դադարեցման համաձայնագրի. գրում է Al Jazeera-ն: Այդուամենայնիվ, Թրամփը հայտարարել է, որ բանակցություններում «մեծ առաջընթաց» է գրանցվել։
Դիտորդների գնահատմամբ՝ հանդիպումը Պուտինին բերեց «դիվանագիտական հաղթանակ»՝ Արևմուտքի երկարամյա մեկուսացումից հետո։ Պուտինին դիմավորվեին կարմիր գորգով և Թրամփի ջերմ ձեռքսեղմամբ։ Սա նրա առաջին այցն էր Արևմուտք՝ սկսած 2022-ի փետրվարից, երբ նա հրահանգով Ուկրաինայի դեմ ռազմական գործողություն սկսվեց, գրում է հեռուստաալիքը:
Մոտ երեք ժամ տևած փակ բանակցություններից հետո կողմերը միայն հայտարարություններով են հանդես եկել՝ չհայտնելով մանրամասներ և չպատասխանելով լրագրողների հարցերին։
Պուտինը նշել է, որ հանդիպումը «շատ վաղուց սպասված» էր և հույս է հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կօգնեն խաղաղության հասնելուն։ Նա նաև հիշեցրեց, որ Ռուսաստանը և Ալյասկան «մոտ հարևաններ են»: