16 Օգս
2025
31.2° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը կոչ է արել Զելենսկիին «գործարք կնքել» Պուտինի հետ հանդիպումից հետո

Թրամփը կոչ է արել Զելենսկիին «գործարք կնքել» Պուտինի հետ հանդիպումից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի «Hannity» հաղորդման ընթացքում կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «գործարք կնքել» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովից հետո։

Մոտ երեք ժամ տևած հանդիպումից հետո երկու առաջնորդները համաձայնության չեն եկել Ուկրաինայի պատերազմի հարցում։ Թրամփը հավելել է․ «Պայմանավորվածություն չկա այնքան ժամանակ, քանի դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»։ Նա նշել է, որ մտադիր է Զելենսկու և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ տեղեկացնել բանակցությունների արդյունքների մասին։

Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը շեշտել է, որ Պուտինի հետ հանդիպումը եղել է «շատ արդյունավետ».

«Մենք շատ հարցերում համաձայնության եկանք, և հանդիպումը շատ ջերմ և կառուցողական էր երկու կարևոր երկրների միջև»,– ասել է նա։

Հաղորդավարը հարցրել է, թե հնարավո՞ր է Պուտին-Զելենսկի հանդիպումը լինի առանց միջնորդի, ինչին Թրամփը պատասխանել է․ «Նրանք երկուսն էլ ցանկանում են, որ ես ներկա լինեմ, և ես կլինեմ»։

Ռազմագերիներ