20 Օգս
2025
29.2° c ԵՐԵՎԱՆ
14.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սփյուռքի թեմակալ առաջնորդներն ու հայրապետական պատվիրակները մտահոգություն են հայտնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի երկարաձգման կապակցությամբ

Սփյուռքի թեմակալ առաջնորդներն ու հայրապետական պատվիրակները մտահոգություն են հայտնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքի երկարաձգման կապակցությամբ

Հայ առաքելական եկեղեցու՝ Սփյուռքի թեմակալ առաջնորդներն ու հայրապետական պատվիրակները խոր մտահոգություն են հայտնում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարացնելու առնչությամբ. ասվում է համատեղ հայտարարության մեջ.

«Մենք՝ Սփյուռքի թեմակալ առաջնորդներս և հայրապետական պատվիրակներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ անազատության մեջ մնալու առնչությամբ։

Մեր հավատացյալ ժողովրդի, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու և մեր հոգևոր դասի համար անսովոր եւ սրտաբեկիչ երևույթ է երկու բարձրաստիճան հոգևորականների ազատազրկումը Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կողմից:

Մենք համարում ենք, որ նրանց նկատմամբ կալանքի ձևով խափանման միջոցի կիրառումը կարող է փոխարինվել ազատության մեջ մնալու այլընտրանքային միջոցներով մինչև դատական արդար վճռի իրականացումը։

Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ, բացառապես օրենքի և իրավունքի գերակայության հիման վրա՝ ապահովելով բոլոր կողմերի իրավունքների հավասար պաշտպանությունը։

Մենք շարունակում ենք աղոթել մեր հոգևոր եղբայրների առողջության եւ բարօրության համար և լիահույս ենք, որ օրինական ու արդար դատավարության արդյունքում նրանք կարդարացվեն եւ կվերականգնվեն իրենց ամբողջական իրավունքները»:

Ռազմագերիներ