12 Հոկ
2025
9° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը՝ միջազգային սկանդալի կենտրոնում

ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը՝ միջազգային սկանդալի կենտրոնում

Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (Arab Organization for Human Rights, AOHR) բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի․ այս մասին «Հետք»-ը հղում անելով՝ middleesteye.net-ը:

Իրավապաշտպան կազմակերպությունը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կոչ է արել անհապաղ հետաքննություն սկսել Փափազյանի նկատմամբ, որը, ըստ առկա տեղեկությունների, Գազայի մարդասիրական հիմնադրամի (Gaza Humanitarian Foundation, GHF) խորհրդի նախագահն է:

Middleeasteye.net-ի լրագրողը նշել է, որ տեսել է մի շարք նամակներ, որոնց մեջ AOHR-ը գրել է, թե կան «հավաստի ապացույցներ եւ փաստաթղթեր» առ այն, որ Դավիթ Փափազյանը «կարող է ներգրավված լինել կամ նպաստել է Գազայի հատվածում այնպիսի գործողությունների, որոնք համարժեք են ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների»:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հովանավորվող GHF-ը լայնորեն քննադատվել է Իսրայելի կողմից պաշարված Գազայի հատվածում սննդի բաշխման ռազմականացված մեխանիզմ կիրառելու պատճառով, իսկ այնպիսի բարեգործական կազմակերպությունները, ինչպիսին է «Բժիշկներ առանց սահմանների»-ն, GHF-ին մեղադրել են «սովն ու անմարդկայնությունը» ինստիտուցիոնալ դարձնելու մեջ: Լրատվամիջոցը նաեւ փոխանցում է, որ GHF-ի մատակարարման կետերում սնունդ ստանալիս, օգնություն ստանալու հերթում գտնվելիս կամ GHF-ի կենտրոններ գնալիս առնվազն 1.800 պաղեստինցի է սպանվել եւ ավելի քան 13.500-ը վիրավորվել:

Միաժամանակ middleeasteye.net-ը նկատում է, որ GHF-ը մի քանի անգամ հերքել է, թե իր կետերում որեւէ մեկը սպանվել է, եւ նշել, թե օգնություն փնտրող սպանված անձանց մասին ՄԱԿ-ի քանակական տվյալները «կեղծ են եւ մոլորեցնող»:

«Այս զոհերը լուրջ մտահոգություններ են առաջացնում GHF-ի գործունեության շրջանակի վերաբերյալ եւ առ այն, որ դրա ղեկավարությունը հնարավոր է մեղսակից է միջազգային իրավունքով հանցագործություն համարվող գործողությունների նպաստմանը եւ կատարմանը»,- ասվում է ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրության մեջ:

Նամակում նաեւ նշվում է, որ GHF-ը գրանցված է թե՛ ԱՄՆ Դելավեր նահանգում, թե՛ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում: Հղում անելով ամերիկյան CBS News-ին՝ նամակում հիշեցվում է, որ, շվեյցարական GHF-ի հիմնադիր փաստաթղթերի համաձայն, դրա ղեկավարները 3 անձինք են՝ Դավիթ Փափազյանը (David Papazian)՝ Հայաստանից, որը, սակայն, ապրում է Մեծ Բրիտանիայում, Լոիկ Սեմուել Մարսել Հենդերսոնը (Loik Samuel Marcel Henderson)՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքից, եւ Դեւիդ Կոլերը (David Kohler)՝ Շվեյցարիայից:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ