19 Օգս
2025
31.2° c ԵՐԵՎԱՆ
21.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարապետյանի բանտարկությունը ևս մեկ անգամ բացահայտում է ՀՀ-ի ներկայիս իշխանությունների ավտորիտար, անարդար և անշնորհակալ բնույթը․ ՌԴ հայերի միություն

Կարապետյանի բանտարկությունը ևս մեկ անգամ բացահայտում է ՀՀ-ի ներկայիս իշխանությունների ավտորիտար, անարդար և անշնորհակալ բնույթը․ ՌԴ հայերի միություն

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը կարծում է, որ Երևանում ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի փորձն ու գիտելիքները պահանջված կլինեն Հայաստանում։ Նրա խոսքով՝ անօրինական կալանքն ու բանտարկությունը Կարապետյանին չեն դարձնում պակաս ազատ, քան նախկինում էր, այլ միայն մեկ անգամ ևս բացահայտում են Հայաստանի ներկայիս իշխանությունների ավտորիտար, անարդար և անշնորհակալ բնույթը։

 «Համոզված եմ, որ ձեր փորձն ու գիտելիքները դեռևս պահանջված կլինեն Հայաստանում, որը կվերականգնի հարգանքն ու արժանապատվությունը, և որը կդառնա անկախ և բարգավաճ ժողովրդավարական պետություն», – նշել է Աբրահամյանը՝ շնորհավորելով Կարապետյանին 60-ամյակի կապակցությամբ։

Ռազմագերիներ