
«Զանգեզուրի միջանցքը» պարզապես քողարկում է ՆԱՏՕ-ի առաջխաղացման համար․ ԻՀՊԿ
«Զանգեզուրի միջանցքը» պարզապես քողարկում է ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Իրանի հյուսիսային սահմաններ. գրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս (ԻՀՊԿ) Telegram ալիքը։
Ալիքը հրապարակել է տեսանյութ, որում եվրասիական փորձագետ Սաֆրոնեջադը նշել է, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում ստեղծում է կամուրջ, որը ապագայում կարող է դառնալ «լոգիստիկ բազա Իրանի հյուսիսային սահմաններում էթնիկ անջատողականություն հրահրելու համար»։
«ՆԱՏՕ-ի հաջորդ նպատակը Չինաստան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա հասնելն է», – նշել է փորձագետը։
Նրա կարծիքով՝ Ադրբեջանն, Իսրայելը և Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ են վարում Կասպից ծովի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ։