20 Օգս
2025
32.3° c ԵՐԵՎԱՆ
24.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությունը բարդ է և կասկածելի է՝ հաշվի առնելով տարածաշրջանի դառը պատմությունը․ The Washington Diplomat

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությունը բարդ է և կասկածելի է՝ հաշվի առնելով տարածաշրջանի դառը պատմությունը․ The Washington Diplomat

Ալիև-Փաշինյան գագաթնաժողովը արագորեն ստվերվեց Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայացած հանդիպման պատճառով, որի նպատակն էր ավարտել Կրեմլի պատերազմը Ուկրաինայի դեմ․ գրել է The Washington Diplomat-ը։

Պարբերականի հետ զրույցում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը նշել է, որ Թրամփը շատ կարճ ժամանակահատվածում աշխարհի տարբեր անկյուններում կարողացել է խաղաղություն բերել։ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու առումով՝ դիվանագետը նշել է․ «Հավանաբար մենք այն կունենայինք, բայց ոչ այդքան արագ և ոչ այնքան խորը»։

Ամերիկահայ խորհրդատու Էրիկ Հակոբյանը, ով 35 տարի խորհրդատվություն է տրամադրել դեմոկրատ քաղաքական գործիչներին Կալիֆոռնիայում, նշել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը երբեք չի համաձայնվել ստորագրել խաղաղության պայմանագիր, և Հակոբյանը չի էլ ակնկալում, որ այն կստորագրվի:

Գործարքի կենտրոնական կետը «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համարն» (TRIPP) է, որը նախկինում հայտնի էր որպես «Զանգեզուրի միջանցք»:

Ըստ Forbes ամսագրի՝ TRIPP-ը «կլինի Կենտրոնական Ասիայի Ստաններից Կովկասով դեպի Թուրքիա և դրանից այն կողմ՝ աշխարհ տանող ուղի՝ արդյունավետորեն վերակենդանացնելով հին Մետաքսի ճանապարհը, ինչը նշանակում է, որ այն կշրջանցի և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը»։

Ռուսաստանն այստեղ մեծ պարտվողն է։ Թեհրանը նույնպես այդքան էլ գոհ չէ TRIPP-ից՝ օգոստոսի 9-ին զգուշացնելով , որ «այս միջանցքը չի դառնա Թրամփի սեփականությունը հանդիսացող անցուղի, այլ՝ Թրամփի վարձկանների գերեզմանատուն»։

Սերգեյ Մինասյանը, որը 2017-2023 թվականներին եղել է Ռումինիայում Հայաստանի դեսպանը և հակամարտությունների կարգավորման փորձագետ է The Diplomat-ի հետ զրույցում ընդգծել է, որ վճռորոշ գործոնը կլինի Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, որոնցում Փաշինյանի դիրքը «բավականին փխրուն է»։

«Հայ հասարակությունը շատ բաժանված է 2020 թվականի պատերազմի և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանության արդյունքներից հետո։ Իրականում ոչ ոք գոհ չէ այս զիջումներից», – նշել է փորձագետը։

Միմյանց մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու հնարավորության մասին հարցին նա պատասխանել է. «Դա հնարավոր է միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, և ես չեմ կարծում, որ դա իրատեսական է մինչև հաջորդ տարի Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Այս փուլում դա պարզապես քաղաքական հայտարարություն է, ուրիշ ոչինչ»։

Մինասյանի խոսքով՝ Ռուսաստանը, կարծես, զիջում է դիրքերը Հայաստանում և ընդհանուր առմամբ՝ Հարավային Կովկասում։ Սակայն հնարավոր է, որ «Ուկրաինայում հրադադարից հետո Ռուսաստանը, փորձի վերադառնալ Կովկաս, երբ ավելի շատ ռեսուրսներ և ժամանակ ունենա տարածաշրջանին ուշադրություն դարձնելու համար»։

Վաշինգտոնաբնակ ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն խորապես կասկածում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կհաստատվի՝ հաշվի առնելով տարածաշրջանի դառը պատմությունը։

«Չնայած առաջնորդները հանձնառու էին թվում, երկարատև խաղաղությունը բարդ է։ Այն պահանջում է հասարակության ներգրավվածություն և այնպիսի խոչընդոտների հաղթահարում, ինչպիսիք են սահմանադրական հնարավոր փոփոխությունները և հանրային լայն աջակցության անհրաժեշտությունը։ Հասարակական վերաբերմունքի իրական փոփոխության բացակայության դեպքում՝ համաձայնագրի հիմքը կարող է մնալ փխրուն», – նշել է նա։

Հակոբյանն, իր հերթին նշել է, որ էթնիկ զտումը՝ միջազգային իրավունքի համաձայն, ցեղասպանություն է։ «Դա բարոյապես, քաղաքականապես նողկալի բան է», – նշել նա՝ հավելելով, որ չի կարող որևէ բանավեճ լինել այն մասին, թե արդյո՞ք հայերի ցեղասպանությունը տեղի է ունեցել, թե՞՝ ո՛չ։

Ռազմագերիներ