
Պուտինի հատուկ ներկայացուցիչը դատապարտել է Ադրբեջանում հուշարձանների քանդումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը РБК-ի հետ զրույցում դատապարտել է Ադրբեջանում հուշարձանների քանդումը։
«Մշակութային գործիչների հուշարձանների քանդումը, դրանց պղծումը, որտեղ էլ որ դա տեղի ունենա, չի կարող չառաջացնել ծայրահեղ բացասական վերաբերմունք», – նշել է նա։
Պաշտոնյան ափսոսանք է հայտնել Բաքվի կողմից մշակութային ոլորտը քաղաքականացնելու ցանկության կապակցությամբ։
«Քաղաքականությունն ապրում է ներկայով, իսկ մշակութային հարաբերությունները՝ հավերժությամբ, և դա պետք է հասկանալ», – նշել է Շվիդկոյը։