
Լուկաշենկոն հետաքրքրված է Հայաստանով Իրան և Պարսից ծոց մուտք գործելով
Բելառուսը հետաքրքրված է Հայաստանով Իրան և Պարսից ծոց մուտք գործելով։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցություններից հետո։ Փեզեշքիանը Մինսկ էր մեկնել Երևանից։
«Իրանը մեզ համոզում է ավելի ակտիվորեն օգտագործել Ռուսաստանի և Իրանի միջով անցնող լոգիստիկ երթուղին։ Ռուսաստան, Հայաստան, Իրան և Պարսից ծոց։ Համոզում են։ Հենց սա է, ինչ մեզ առաջին հերթին պետք է», – նշել է Բելառուսի ղեկավարը։
Լուկաշենկոն համոզված է, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի մեկնարկն ընդլայնում է առևտրային հարաբերությունների աշխարհագրությունը և նոր շուկաներ է բացում երկրների համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանդիպումից հետո Բելառուսի և Իրանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել երկրների միջև հարաբերությունների խորը զարգացման վերաբերյալ։ Փաստաթուղթը արտացոլում է «կողմերի դիրքորոշումների նմանությունը երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների վերաբերյալ և հաստատում է Բելառուսի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ավանդական բարեկամական և ռազմավարական կապերի հետևողական խորացման ուղղությունը»։