
Զելենսկին հայտնել է՝ որտեղ կարող է հանդիպել Պուտինի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայն է Ուկրաինայի խաղաղ կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպել Ավստրիայում, Շվեյցարիայում կամ Թուրքիայում, բայց ոչ Հունգարիայում կամ Ռուսաստանում. հաղորդում է DW-ի թղթակիցը։
«Մենք կարծում ենք, որ արդարացի է, և եվրոպացիները դա նշել են, որ հանդիպումը պետք է տեղի ունենա չեզոք Եվրոպայում, որովհետև Ուկրաինայում պատերազմը եվրոպական մայրցամաքում է։ Ես ասացի, որ մենք համաձայն ենք։ Մենք համաձայն ենք հանդիպել Շվեյցարիայում, Ավստրիայում, Թուրքիայում, մեզ համար Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է և Եվրոպայի մաս։ Եվ մենք դեմ չենք դրան», – ընդգծեց Զելենսկին՝ նշելով, որ Մոսկվայում հանդիպում չի կարող լինել։
«Ինչ վերաբերում է Բուդապեշտին՝ որպես հարթակ, ինձ թվում է, որ այսօր դա հեշտ չէ։ Դա հեշտ չէ, քանի որ բոլոր եվրոպական երկրների միջև կա միասնություն այս պատերազմի ժամանակ Ուկրաինային աջակցելու հարցում։ Եվ եկեք ազնիվ լինենք, Բուդապեշտը մեզ չաջակցեց։ Ես չեմ ասում, որ Օրբանի քաղաքականությունը Ուկրաինայի դեմ էր, բայց այն Ուկրաինային աջակցելուն էր դեմ», – հավելել է Զելենսկին՝ հիշեցնելով, որ Հունգարիան նույնպես դեմ է Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։