
Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սուրեն Պապիկյանի խորհրդականը․ ՊՆ պարզաբանումը
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն իր դիմումի համաձայն արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր՝ երկարամյա զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ. ABC media-ին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե Պապիկյանի խորհրդականն աշխատանքից ազատման դիմում է գրել, քանի որ վերջինիս որդին Պռոշյան գյուղում սպանության գործով կալանավորվել է։