21 Օգս
2025
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի ղեկավարությունը նպատակներն ուղղված են հակամրտությունը լուծելու Թրամփի ջանքերի դեմ․ Լավրով

Ուկրաինայի ղեկավարությունը նպատակներն ուղղված են հակամրտությունը լուծելու Թրամփի ջանքերի դեմ․ Լավրով

Կիևի ռեժիմի արևմտյան հովանավորների և հենց ուկրաինական ղեկավարության գործողությունները խաթարում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ լուծելու ուկրաինական ճգնաժամը. հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

«Այն նպատակները, որոնք պահպանում է Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը, և այդ նպատակները, անկասկած, սնուցվում են Կիևի ռեժիմի արևմտյան հովանավորների կողմից, ուղղված են նախագահ Թրամփի ջանքերի դեմ, որի հետ մենք ակտիվորեն և կոնկրետ համագործակցում ենք կարգավորման երկարաժամկետ, կայուն ուղիների որոնման գործում՝ ուկրաինական հակամարտության արմատական պատճառները վերացնելու համար», – նշել է Լավրովը։

Նախարարի խոսքով՝ Կիևի ռեժիմի ներկայացուցիչները ցույց են տալիս, որ իրենք հետաքրքրված չեն հակամարտության արդար և երկարաժամկետ կարգավորմամբ։

Լավրովը հավելել է, որ Եվրոպան, ըստ էության, առաջարկում է արտաքին ռազմական միջամտություն Ուկրաինայի տարածքի մի մասում, ինչը բացարձակապես անընդունելի է Ռուսաստանի համար։

Ռազմագերիներ