21 Օգս
2025
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչո՞վ են նման Բաքվում գերիների դատն ու Բագրատ սրբազանի դատավարությունը. մանրամասնում է փաստաբանը

Ինչո՞վ են նման Բաքվում գերիների դատն ու Բագրատ սրբազանի դատավարությունը. մանրամասնում է փաստաբանը

«Սրբազան պայքար» շարժման աջակիցների և Բագրատ սրբազանի գործով դատական նիստը դատավարություն անվանել հնարավոր չէ, քանի որ դատարանը արդարադատություն չի իրականացրել․ ABC media-ի հետ զրույցում ասել է փաստաբանական խմբի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատարանը չի գործել օրենքի հիման վրա, իսկ ընթացող գործընթացները շատերը համեմատել են Բաքվում իրականացվող դատավարությունների հետ։

«Այո՛, որոշակի նմանություններ եղել են։ Թե՛ ֆիզիկական, թե՛ ընթացակարգային առումով։ Ֆիզիկական առումով և՛ այնտեղ, և՛ այստեղ եղել է ապակե պատուհան, որը կարծես վարագույր լիներ հրապարակային դատաքննության և ներկաների միջև։ Բացի այդ՝ մեղադրյալների մեծաքանակությունը ևս փաստել է նմանության մասին։ Սակայն ընթացակարգերի առումով նմանությունը ավելի ցայտուն է եղել»,- նշել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ դատավարության սցենարը, կարծես, նախապես գծված է եղել․«Հնարավոր չէր պատկերացնել, որ գոյություն չունեցող հիմնավոր կասկածի, կալանքի հիմքերի բացակայության և հինգ պատգամավորների երաշխավորության պարագայում դատարանը որոշեր երկարացնել Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցը։ Հանրային մեղադրողները մեծ ջանք չեն գործադրել իրենց պնդումները հիմնավորելու համար, քանի որ ամեն ինչ արդեն պլանավորված է եղել»,- եզրափակել է Հովհաննիսյանը։

 

Ռազմագերիներ