23 Օգս
2025
33° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զանգեզուրի միջանցքն» թյուրքական աշխարհին կապահովի ավելի կարճ և անխափան երթուղի․ թուրք նախարար

«Զանգեզուրի միջանցքն» թյուրքական աշխարհին կապահովի ավելի կարճ և անխափան երթուղի․ թուրք նախարար

«Զանգեզուրի միջանցքի» աշխատանքները լիովին կավարտվեն 4-5 տարվա ընթացքում․ CNN Türk հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Թուրք նախարարի խոսքով՝ արտաքին վարկավորման վերաբերյալ փաստաթղթերի ստորագրման շնորհիվ՝ ֆինանսական խնդիրներ չկան։

«Արշավը չի սպասում ֆինանսավորման, սա 2,4 միլիարդ դոլարի նախագիծ է։ Այն կկառուցվի Թուրքիայում երկու հզոր ընկերությունների կոնսորցիումի կողմից։ Սա 43 կիլոմետրանոց գիծ է։ Չորս, առավելագույնը հինգ տարվա ընթացքում մենք լիովին կշահագործենք այս միջանցքը», – նշել է նախարարը։

Նա մանրամասնել է, որ 224 կիլոմետրանոց գիծն անցնում է Թուրքիայի սահմաններով։

«170 կիլոմետրանոց գիծը կձգվի Նախիջևանի հետ սահմանի երկայնքով, 150 կիլոմետրն արդեն պատրաստ է և կվերականգնվի, ևս 20 կիլոմետր կկառուցվի։ Սա կանի Ադրբեջանը։ Աշխատանքները կավարտվեն մեզ հետ միաժամանակ։ Կարսում գնացք նստած անձը կկարողանա մեկնել Բաքու։ Մեր նպատակն է աշխատանքները համաժամանակյա ավարտել։ 43 կիլոմետրանոց Զանգեզուրի գիծը վերջինը կլինի, որը կսկսվի։ Միջանցքը լիովին կգործարկվի հինգ տարի հետո։ Քանի որ Բաքու-Թբիլիսի-Կարս գիծն արդեն գոյություն ունի, նոր միջանցքը թյուրքական աշխարհին կապահովի ավելի կարճ և անխափան երթուղի։ Բաքու-Թբիլիսի-Կարս գիծն ունի որոշակի հնարավորություններ, և երբ այն հասնի իր հզորությանը, նոր միջանցքների կարիք կլինի», – նշել է Ուրալօղլուն։

Նախարարը հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ մանրամասն քննարկումներ են ընթանում, բայց մանրամասները դեռևս պարզաբանված չեն։

Ռազմագերիներ