23 Օգս
2025
33° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը բարձր գին է վճարում Եվրոպայի հետ «մերձեցման» համար․ ամերիկացի վերլուծաբաններ

Հայաստանը բարձր գին է վճարում Եվրոպայի հետ «մերձեցման» համար․ ամերիկացի վերլուծաբաններ

Գործարար Սամվել Կարապետյանի հետ կատարվողը հայկական դատական համակարգը որպես զենք օգտագործելու օրինակ է․ RT-ի հետ զրույցում նշել է ամերիկացի քաղաքագետ Գրեգ Սայմոնսը։

«Կարծես սա արվել է հովանավորի՝ ի դեմս ԱՄՆ-ի իրական կամ ենթադրյալ աշխարհաքաղաքական նպատակների կամ մտադրությունների համար։ Իրականացվում է մաքրում, վերացվում է Հայաստանը ամերիկյան վերահսկողության տակ դնելու ցանկացած պոտենցիալ դիմադրություն։ Այս ամենն, ամենայն հավանականությամբ, երկրի ժողովրդավարության, ազատության և ինքնիշխանության պաշտպանության մասին ստանդարտ կեղծավոր կարգախոսների ներքո», – վստահ է Սայմոնսը։

Ամերիկացի վերլուծաբան Ֆին Միզեսան կարծիք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները որևէ հիմք չունեն Կարապետյանի կալանքը երկարաձգելու համար, և հանրապետությունը բարձր գին է վճարում «Եվրոպայի հետ հնարավոր մերձեցման» համար, որի համար չկան երաշխիքներ։

Օգոստոսի 15-ին Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի դատարանը երկու ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի նախնական կալանքը։

Ռազմագերիներ