23 Օգս
2025
31° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելի կողմից Գազայում սովը որպես պատերազմի զենք օգտագործելը պատերազմական հանցագործություն է․ ՄԱԿ

Իսրայելի կողմից Գազայում սովը որպես պատերազմի զենք օգտագործելը պատերազմական հանցագործություն է․ ՄԱԿ

Իսրայելի իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն Գազայում սովը դադարեցնելու և մարդասիրական օգնության մուտքը թույլատրելու համար։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) խոսնակ Ջերեմի Լոուրենսը։

«Գազայում սովը Իսրայելի դիտավորյալ գործողությունների ուղղակի արդյունքն է… Սովը որպես պատերազմի զենք օգտագործելը պատերազմական հանցագործություն է։ Իսրայելի իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն Գազայում սովը դադարեցնելու և մարդասիրական օգնության մուտքը թույլատրելու համար»,- հայտարարել է նա։

ՄԱԿ-ի պարենային անվտանգության փուլային դասակարգման (IPSC)՝ IPC-ի կողմից ուրբաթ հրապարակված զեկույցի համաձայն՝ Գազայում պաշտոնապես սով է հայտարարել։

ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ և արտակարգ օգնության համակարգող Թոմ Ֆլետչերը հայտարարել է, որ Գազայում սովը կարող էր կանխվել, եթե Իսրայելի կողմից համակարգված խոչընդոտներ չլինեին։

«Գազայի հատվածում կես միլիոնից ավելի մարդ հայտնվել է սովի վիճակում, որը բնութագրվում է լայնածավալ թերսնմամբ, աղքատությամբ և մահերով, որոնք կարելի էր կանխել», – նշվել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության (ՄԱԿ) կողմից տարածված հայտարարության մեջ։

Նախօրեին Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին հայտնել է, որ Գազայի երեխաների շրջանում թերսնման մակարդակը վեց ամսվա ընթացքում եռապատկվել է, և Գազայի յուրաքանչյուր երրորդ երեխան տառապում է թերսնումից։

Գազայի առողջապահության նախարարությունը հինգշաբթի օրը հայտնել է, որ Գազայի հատվածի շրջափակման պայմաններում թերսնումից մահացածների ընդհանուր թիվը հասել է 271-ի, այդ թվում՝ 112 երեխայի։

Գազայի վարչակազմի տվյալներով՝ հուլիսի 27-ից օգոստոսի 20-ը պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարման մասնակի վերականգնումից հետո Իսրայելը թույլ է տվել 2187 բեռնատարի մուտք գործել հատված, որը բավարարում է բնակչության օգնության կարիքների ոչ ավելի, քան 15 %-ը:

Ռազմագերիներ