
Ալիևի հայտարարությունները պատերազմի մասին կապված են Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած այցի հետ․ Տարասով
Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը Lenta.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե երկիրը պետք է պատրաստ լինի պատերազմի։ Փորձագետի կարծիքով՝ դա կապված է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած այցի հետ։
«Սա արտացոլում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հուշագրում առկա պայմանավորվածությունների լարվածությունը և անհայտ մանրամասները։ Կան լուրջ մանրամասներ, որոնց մասին կողմերը լռում են։ Այս շաբաթ Իրանի նախագահը այցելել է Երևան։ Նա առաջարկել է, որ Հայաստանը ստորագրի ռազմավարական համաձայնագիր, որը կորոշի «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակը։ Ադրբեջանը գոհ չէ դրանից», – բացատրել է Ալիևի խոսքերը Տարասովը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը պետք է մշտապես պատրաստ լինեն պատերազմին, քանի որ « անհնար է կանխատեսել, թե վաղն ի՞նչ կլինի»։