20 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում. Վլադիմիր Պուտին

Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում. Վլադիմիր Պուտին

Արևմուտքում քարոզչություն է գործում։ Ասում են, որ պատերազմն սկսել է Ռուսաստանը՝ մոռանալով, որ պատերազմն սկսվել է 2014 թվականին՝ Դոնբասի բնակչության դեմ. հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանն ամեն ինչ անում է` Դոնբասի բնակչության դեմ 2014 թվականին սկսված պատերազմը դադարեցնելու համար»,- ասել է նա։

Պուտինը, խոսելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին, նշել է, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ցածր մակարդակի վրա են, բայց Թրամփի գալով թունելի վերջում լույս է երևում։

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված առաջին քայլերը հարաբերությունների լիարժեք վերականգնման սկիզբ կլինեն։ Թրամփի առաջնորդական որակները լավ երաշխիք են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման համար»,- նշել է նա։ 

ՌԴ նախագահը շեշտել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, կան ոչ բարեկամ էլիտաներ որոշ երկրներում։ Նրա խոսքով՝ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ