23 Օգս
2025
33° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան պարտություն կկրի, եթե խաղաղ կարգավորման գործընթացը ձախողվի. բրիտանացի լրագրողի տեսակետը 

Ուկրաինան պարտություն կկրի, եթե խաղաղ կարգավորման գործընթացը ձախողվի. բրիտանացի լրագրողի տեսակետը 

Ուկրաինան կարող է ռազմական պարտության մատնվել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից հակամարտության խաղաղ կարգավորման փորձերը ձախողվեն. իր կարծիքն է հայտնել բրիտանական The Daily Telegraph թերթի սյունակագիր Սամուել Ռամանին։

Նրա խոսքով՝  խաղաղության կարգավորման հեռանկարների մարելուն զուգահեռ մարտադաշտում իրավիճակը Ուկրաինայի համար ավելի ու ավելի խնդրահարույց է դառնում։ Ռամանին, մասնավորապես, ուշադրություն է  հրավիրել Ռուսաստանի զինված ուժերի կողմից Չասով Յարի գրավման և Կրասնոարմեյսկում առաջխաղացման վրա։

«Կիևն ունի երկու թույլ կողմ։ Առաջինը մարդկային ռեսուրսների սուր պակասն է», – ընդգծել է հոդվածագիրը։ 

Ռամանին հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները ԴԺՀ-ում մարտական գործողությունների հիմնական ուղղություններում մնում են անձնակազմի պակասով։ Ուկրաինայի համար երկրորդ խնդիրը ` ըստ հոդվածագրի, Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարական կառուցվածքի նկատմամբ ներքին դժգոհության աճն է։ 

«Թրամփի խաղաղության ծրագիրը փլուզվում է։ Սա Ռուսաստանին թանկարժեք ժամանակ է տալիս։ Ուկրաինայի համար սա կարող է վերածվել աղետի», – եզրափակել է Ռամանին։

Ռազմագերիներ