23 Օգս
2025
33° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան իր տարածքները չի հանձնելու. Զելենսկի

Ուկրաինան իր տարածքները չի հանձնելու. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին` Ուկրաինայի դրոշի օրվա տոնակատարության ժամանակ կրկին մերժել է խաղաղության համաձայնագրի շրջանակներում տարածքներից դուրս գալու գաղափարը։

«Մենք մեր հողերը չենք հանձնելու», – ասել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը կարող է անարդյունք լինել։ Նա ընդունել է, որ երկու առաջնորդները «լավ չեն շփվում», բայց «տանգո պարելու համար երկուսն են պետք»։ Սպիտակ տան ղեկավարը չի բացառել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով լայնածավալ պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև գովաբանել է Պուտինին համատեղ լուսանկարում, անսպասելիորեն թույլատրել Ռուսաստանի առաջնորդին ժամանել ԱՄՆ՝ Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Զելենսկին հայտարարել է Պուտինի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին` նախընտրելով  եռակողմ ձևաչափը՝ Թրամփի մասնակցությամբ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը NBC-ի հետ զրույցում պարզաբանել է, որ երկու առաջնորդների մասնակցությամբ ռուս-ուկրաինական գագաթնաժողով դեռևս չի պլանավորվել։

Ռազմագերիներ