
Պուտինը երբեք չպետք է մտածի Ուկրաինայի վրա հարձակվելու մասին․ Մարկ Ռյուտե
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները բաղկացած կլինեն երկու մակարդակից․ առաջինը՝ խաղաղության համաձայնագրի կամ հրադադարի հաստատումը, իսկ երկրորդը՝ այն, ինչ կապահովեն ԱՄՆ-ն և Եվրոպան։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Կարևորն այն է, որ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Եվրոպան աշխատում են համատեղ։ Մենք համաձայնության ենք եկել, որ կլինեն երկու մակարդակներ», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ռյուտեի խոսքով նոր երաշխիքները չպետք է լինեն Բուդապեշտի հուշագրի նման։ ՆԱՏՕ-ն, Ուկրաինան, Եվրոպան և Միացյալ Նահանգները, համատեղ աշխատում են, որպեսզի երաշխիքները լինեն այնպիսի մակարդակի, որ Մոսկվայում նստած Վլադիմիր Պուտինը երբեք չմտածի Ուկրաինայի վրա հարձակվելու մասին։