23 Օգս
2025
29° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կորեան և Ճապոնիան կողմ են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանը

Կորեան և Ճապոնիան կողմ են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանը

Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյունը և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան կողմ են արտահայտվել իրենց ընդհանուր դաշնակցի՝ Միացյալ Նահանգների հետ երկկողմ կապերի և համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ԿԺԴՀ-ի լիակատար ապամիջուկայնացմանը: Այս մասին  նրանք հայտարարել են լրագրողների հետ զրույցում այտարարեցին Տոկիոյում գտնվող Ճապոնիայի կառավարության ղեկավարի նստավայրում՝ երկկողմ բանակցություններից հետո:

«Աշխարհում ստեղծված ներկայիս դժվարին իրավիճակում մեր հարաբերությունների կայուն զարգացումը համապատասխանում է երկու երկրների շահերին և օգուտ է բերում ամբողջ տարածաշրջանին։ Այս պայմաններում Ճապոնիայի, Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև համագործակցության ամրապնդումը չափազանց կարևոր է»,- ասել է Կորեայի Հանրապետության նախագահը։ 

Ճապոնիայի վարչապետը կողմ է արտահայտվել Տոկիոյի և Սեուլի միջև ռազմավարական երկխոսությանը և ԿԺԴՀ-ի «լիակատար ապամիջուկայնացմանը»։

«Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման, երկու երկրների միջև անսասան հարաբերությունների ամրապնդման և Միացյալ Նահանգների հետ նրանց համագործակցության կարևորությունը»,- ասել է  Ճապոնիայի վարչապետը:

 Տոկիոյից հետո Լի Չժե Մյունգը կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ բանակցություններ կվարի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սա Լի Չժե Մյունի առաջին այցն էր Տոկիո` նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։

Ռազմագերիներ