23 Օգս
2025
29° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի համբերությունը Պուտինի նկատմամբ սպառվում է. Ալեքսանդր Ստուբ

Թրամփի համբերությունը Պուտինի նկատմամբ սպառվում է. Ալեքսանդր Ստուբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համբերությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ սպառվում է. այս մասին Yle հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը` Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո։

«Կա երկու հիմնական պատճառ, թե ինչու Թրամփը կարող է կորցնել իր ռուս գործընկերոջ համակրանքը։ Առաջինը՝ ժամանակի գործոնն է, մասնավորապես՝ բանակցային գործընթացի ձգձգումը։ Չնայած վաղ հանդիպման խոստումներին, եղել են տեղեկություններ կոնկրետ ծրագրերի բացակայության մասին»,- ասել է Ստուբը։

Որպես օրինակ նա մեջբերել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը Պուտինի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպելու պատրաստակամության մասին , բայց միայն այն դեպքում, եթե լինի նախագահական օրակարգ,  որը ներկայումս բացակայում է։

«Երկրորդ պատճառը, որը կարող է սպառել Թրամփի համբերությունը շարունակվող հարձակումներն են։ Քիչ հավանական եմ  համարում Պուտինի և Զելենսկիի հանդիպումը հաջորդ մեկուկես շաբաթվա ընթացքում։ Հենց այս ժամանակահատվածից հետո Թրամփը կարող է հասնել այն կետին, որտեղ իր  համբերությունը կսպառվի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը խոստովանել էր , որ Պուտինի և Զելենսկու հանդիպումը անարդյունք կլինի։

Ռազմագերիներ