23 Օգս
2025
29° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է պահպանենք արժանապատվության փաստաթուղթը, որի համար սերունդներ են կյանք տվել․ բացվեց Արամ Մանուկյանի ցուցահանդեսը 

Պետք է պահպանենք արժանապատվության փաստաթուղթը, որի համար սերունդներ են կյանք տվել․ բացվեց Արամ Մանուկյանի ցուցահանդեսը 

Նկարիչների միության ցուցասրահի պատերն այսօր զարդարված էին ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի վրձնած նկարներով։ 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության մասին փաստաթուղթն ընթերցած Արամ Մանուկյանի համար օրը խորհրդանշական է ոչ միայն ցուցահանդեսի տեսանկյունից։ ABC media-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը նշեց` նկարների ցուցադրություն լինելուց զատ սա ակցիա է`  ի պաշտպանություն մեր հռչակագրի, որը վտանգված է։

«Նկարել սկսել եմ  50 տարի առաջ։ Ամբողջ մանկությունս և պատանեկությունս անցկացրել եմ անտառներում՝ բնության գրկում։ Պատկերացրեք՝  ինչ է նշանակում ապրել բնության մեջ և չփորձել անմահացնել աչքիդ տեսածը»,-նշեց Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով` այսօրվա ցուցահանդեսը մեկ այլ խորհուրդ ունի, և օրվա ընտրությունն էլ պատահական չէ։

«Ցուցահանդես էլի է եղել 7 տարի առաջ, բայց այսօրվա խորհուրդը ավելի կարևոր է։ Սա կոչ է մեր ժողովրդին` միավորվելու և փրկելու այն հռչակագիրը, որը այսօր փորձում են մեր ձեռքից խլել»,- ասաց Արամ Մանուկանը։

Նրա խոսքով` ժողովուրդը պետք է պահպանի իր արժանապատվության ծննդականը։ 

«Դա պատմական, սերունդների զոհաբերման փաստաթուղթ է, և որևէ մեկը, ոչ մի ժամանակահատվածում, իրավունք չունի դիպչելու դրան։  Չպետք է թույլ տանք խնդիրը հասնի հանրաքվեի՝ ինչին ձգտում է իշխանությունը»,- եզրափակեց նա։

Ռազմագերիներ