23 Օգս
2025
29° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի հետախուզական ուժերը վնասազերծել են ահաբեկչական խմբավորում. Tasnim

Իրանի հետախուզական ուժերը վնասազերծել են ահաբեկչական խմբավորում. Tasnim

Իրանի հետախուզական ուժերը երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում վնասազերծել են ահաբեկչական խմբավորում. հայտնում է Tasnim-ը։

Հետախուզական ուժերը սպանել են վեց զինյալի, գերի վերցրել  երկուսին` առգրավելով ժամանակակից զենքի, տրանսպորտային միջոցների և այլ օպերատիվ սարքավորումների մեծ պաշար։

Հետախուզության նախարարության Սիստան և Բելուջիստանի գրասենյակը հայտնել է, որ գլխավոր օպերատիվ խումբը բաղկացած է եղել յոթ` ոչ իրանցի ահաբեկիչներից, որոնք զինված են եղել լազերային` RPG-7 տեսակի զենքերով, ամերիկյան արտադրության M4 և M16 հրացաններով, ձեռքի նռնակներով, նռնականետերով, պայթուցիկ բաճկոններով, ձեռքի ռադիոկապերով, մեծ քանակությամբ զինամթերքով և հակահետևակային RPG լիցքերով։

Գործողության ընթացքում առգրավվել են նաև մի քանի տրանսպորտային միջոցներ, մոտոցիկլետներ և դրանց հետ կապված գործիքներ։

Ահաբեկչական խումբը մտադիր էր թիրախավորել Իրանի արևելքում գտնվող կարևորագույն օբյեկտը։ Նախատեսված թիրախը շատ նման էր սիոնիստական ռեժիմի կողմից 12-օրյա պարտադրված պատերազմի ընթացքում հարվածված ռազմական օբյեկտներին, ինչը բացահայտում էր ահաբեկչական խմբի Իսրայելի հետ կապված բնույթը։

Պաշտոնյաների փոխանցմամբ վիրավորվել է Իրանի անվտանգության ուժերի երեք աշխատակից, այդ թվում՝ երկուսը նահանգային հետախուզության վարչությունից և մեկը՝ ոստիկանությունից։

Ռազմագերիներ