23 Օգս
2025
29° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիան հերքել է Իսրայելի հետ անվտանգության համաձայնագիր կնքելու մասին հայտարարությունը

Սիրիան հերքել է Իսրայելի հետ անվտանգության համաձայնագիր կնքելու մասին հայտարարությունը

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագիր կնքելու ծրագրերի մասին հայտարարությունները: Այս մասին հայտնել է «Սիրիա» հեռուստաալիքը։

Արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարության համաձայն՝ գերատեսչությունը հերքում է երկու կողմերի միջև որևէ անվտանգության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ շրջանառվող որևէ հաղորդագրություն։

Ավելի վաղ  սիրիական աղբյուրները տեղեկություն էին տարածել, որ Սիրիան և Իսրայելը սեպտեմբերի 25-ին` ԱՄՆ-ի հովանու ներքո, անվտանգության համաձայնագիր կստորագրեն: 

Աղբյուրների համաձայն, փաստաթղթի ստորագրմանը պետք է նախորդեր Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի ելույթը Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ժամանակ: Միևնույն ժամանակ,  Սիրիայի  արտաքին գործերի նախարարության ԱՄՆ հարաբերությունների բաժնի ներկայացուցիչ Քութեյբա Իդլիբին հայտարարել է, որ Ալ-Շարաայի և  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի  հանդիպում նախատեսված չէ:

Ռազմագերիներ