
Մոսկվայում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանից գազը կմատակարարվի մոտ ապագայում
Իրանը հույս ունի, որ ռուսական գազի մատակարարումները Ադրբեջանի տարածքով կկարողանան սկսվել մոտ ապագայում, «Գազպրոմի» հետ կապված գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են․ TACC-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Այժմ բանակցում ենք «Գազպրոմի» հետ, և գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Սակայն մենք պետք է ընդհանուր լեզու գտնենք գնի վերաբերյալ։ Եթե այս հարցը նույնպես լուծվի, ապա ամեն ինչ կսկսվի», – նշել է նա։