
Թուրքիան պատրաստ է աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործընթացին
Թուրքիան կշարունակի համակողմանի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման հետ կապված գործընթացներին. ТАСС-ին հայտնել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության աղբյուրը՝ ի պատասխան հակամարտության կարգավորման հետ կապված գործընթացների շուրջ ստեղծված իրավիճակի և կողմերի միջև բանակցությունների հնարավոր նոր փուլերի վերաբերյալ մեկնաբանություններ տալու խնդրանքի։
Մենք՝ որպես Թուրքիա, ընդգծում ենք մեր պատրաստակամությունը՝ ամեն հնարավորության դեպքում համակողմանի աջակցելու խաղաղության գործընթացին», – նշել է գործակալության աղբյուրը։ Այս դիրքորոշումը, նրա խոսքով, «մնում է անփոփոխ»։
Հուլիսի 23-ին Ստամբուլում տեղի է ունեցել ուկրաինական հարցի կարգավորման շուրջ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախկինում մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է ինչպես շարունակել նպաստել պատվիրակությունների միջև բանակցություններին, այնպես էլ կազմակերպել հակամարտող կողմերի ղեկավարների հանդիպում։