
Իսրայելական հարվածի հետևանքով Գազայում չորս լրագրող է զոհվել
Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածի հարավային Խան Յունիսում գտնվող Նասեր հիվանդանոցի վրա հասցված հարվածների հետևանքով զոհվել է չորս լրատվամիջոցների աշխատակից։ Այս մասին ասվում է անկլավի Կառավարության մամուլի ծառայության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Զոհվածների թվում են Reuters-ում աշխատող Հուսամ ալ-Մասրին, NBC-ում աշխատող Մուազ Աբու Թահան և Al Jazeera-ի լուսանկարիչ Մոհամմեդ Սալաման։ Զոհվել է նաև լրագրող Մարիամ Աբու Դաքքան, որն աշխատել է մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում՝ ամերիկյան Associated Press-ում։